Search

Այս պահին ՀՀ բանկային համակարգում խոշոր կիբերհարձակումների մասին տեղեկություններ չկան. ԿԲ



Հայաստանի Կենտրոնական բանկն անդրադարձել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը, որ խոշոր կիբերհարձակման են ենթարկվել մի շարք երկրների բանկային համակարգեր՝ մասնավորապես կանխիկ տրամադրող սարքեր. Բանկոմատների:

Այս առնչությամբ ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

• Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկը իր ենթակայության եւ սպասարկման ոլորտում գտնվող համակարգերի անվտանգության ապահովման համար ներդրել է միջազգային լավագույն փորձը եւ տեխնոլոգիաները, ինչի շնորհիվ ԿԲ համակարգերը ունեն պաշտպանվածության բարձր մակարդակ:

• Այս պահի դրությամբ ՀՀ բանկային համակարգում նմանատիպ հարձակումների վերաբերյալ տեղեկություններ չկան, ինչը հաստատվել է ՀՀ ԿԲ համապատասխան մարմինների լրացուցիչ հարցումների արդյունքում:

Անվտանգության նկատառումներից ելնելով առաջարկում ենք քարտապաններին եւս մեկ անգամ ծանոթանալ բանկոմատներից եւ ՊՈՍ տերմինալներից օգտվելու անվտանգության կանոններին:

Վճարային քարտերի օգտագործման երկու հիմնական միջոց են համարվում բանկոմատները եւ ՊՈՍ տերմինալները:

Բանկոմատներին անվանում են նաեւ ավտոմատ գանձման մեքենաները, որոնք ինքնասպասարկման տերմինալներ են եւ հնարավորություն են տալիս վճարային քարտից կանխիկացնել գումարներ, կատարել քարտից քարտ փոխանցումներ, կոմունալ վճարումներ, իմանալ քարտային հաշվի մնացորդը, ստանալ քարտային հաշվի քաղվածք եւ կենսաթոշակային անհատական հաշվի մասին տեղեկատվություն եւ այլն։ Բանկոմատից օգտվելու համար Ձեր հետ պետք է ունենաք Ձեր քարտը եւ հիշել քարտի ՊԻՆ կոդը` բանկոմատում այն մուտքագրելու համար:

Այժմ բանկոմատները համարվում են փողի կանխիկացման եւ գործարքների իրականացման առավել հասանելի, արագ եւ ապահով միջոց: Միաժամանակ բոլոր ժամանակակից տեխնոլոգիաներով գործարք կատարելիս հարկավոր է հետեւել անվտանգության որոշ կանոնների: Ծանոթանանք բանկոմատից օգտվելու կանոններին:

• Ստուգեք, արդյոք բանկոմատի կողքին նշված է Ձեր քարտի լոգոտիպը (այն համակարգը, որին պատկանում է քարտը. օրինակ` ArCa, Visa…):

• Քարտը տեղադրեք բանկոմատի աջ կողմում նախատեսված մասում՝ դիմերեսը վերեւ, այնուհետեւ հավաքեք քարտի ՊԻՆ կոդը, կարող եք նաեւ փոխել բանկոմատի լեզուն եւ շարունակել Ձեր գործողությունները:

• Արագ կատարեք բանկոմատի էկրանին հայտնված հրահանգները, այլապես երկար դադարի դեպքում գործարքը կարող է չեղյալ հայտարարվել կամ բանկոմատը կարող է քարտը «կուլ տալ»:

• Բանկոմատից օգտվելուց հետո չմոռանաք վերցնել գումարը, քարտը եւ ցանկության դեպքում անդորրագիրը:

• Հիշե՛ք բանկոմատից կարող եք կանխիկացնել միայն ՀՀ թղթադրամ (նվազագույն կանխիկացման գումար` 1000 դրամ):

Միաժամանակ բանկոմատից օգտվելիս կարեւոր է պահպանել տեղեկատվական անվտանգության տարրական կանոնները` հնարավոր խարդախություններից զերծ մնալու, ինչպես նաեւ հավելյալ ծախսերից եւ ժամանակի կորուստից խուսափելու համար (օրինակ քարտը կուլ տալու դեպքում, այլ բանկի բանկոմատից կանխիկացնելու դեպքում տոկոսագումարների գանձում):

• Պահպանեք Ձեր ՊԻՆ կոդը ապահով վայրում, քանի որ այն անձնական է եւ գաղտնի, ՊԻՆ կոդը եւ վճարային քարտը պահեք իրարից զատ:

• Ուշադիր հավաքեք ՊԻՆ կոդը, քանի որ երեք անգամ քարտի այն սխալ մուտքագրելու դեպքում բանկոմատը կարող է «կուլ տալ» քարտը, այսինքն` չվերադարձնել այն, այսպիսի դեպքերում հարկավոր է դիմել Ձեր (կամ բանկոմատը սպասարկող) բանկ կամ բանկոմատի վրա նշված հեռախոսահամարներով:

• Զգուշացեք օտար հայացքներից քարտը մուտք անելուց եւ ՊԻՆ կոդը հավաքելուց:

• Մի օգտվեք բանկոմատից, եթե նկատում եք, որ այն անսարք է, ստեղնաշարը ճոճվում է կամ բանկոմատի եւ էկրանի վրա բացակայում են բանկի, միջազգային համակարգերի լոգոները, ինչպես նաեւ այն դեպքում, երբ բանկոմատի ստեղնաշարին առկա է հավելյալ ծածկույթ:

• Հիշե'ք՝ որ ոչ Ձեր բանկի բանկոմատով գումարի կանխիկացման համար բանկը գանձում է միջնորդավճարներ։

ՊՈՍ տերմինալները սարքավորումներ են, որոնք Ձեզ հնարավորություն են տալիս վճարային քարտերի միջոցով առեւտրի եւ սպասարկման կետերում վճարումներ կատարել` գնված ապրանքների կամ ծառայությունների դիմաց, ինչպես նաեւ բանկերում դրամ կանխիկացնել: Դուք կարող եք վճարումներ կատարել այն խանութներում, ռեստորաններում, հյուրանոցներում կամ այլ սպասարկման կետերում, որտեղ առկա է Ձեր քարտի վրա նշված վճարային համակարգի նշանը (լոգոտիպը) oրինակ` ՎԻԶԱ կամ ՄԱՍՏԵՐՔԱՐՏ: Նշանը կարող է փակցված լինել խանութի, ռեստորանի, հյուրանոցի կամ այլ սպասարկման կետի դռան վրա կամ դրամարկղի մոտ:

• ՊՈՍ տերմինալը արագ, ապահով եւ հասանելի միջոց է Ձեր քարտով վճարումներ կատարելու` առանց գումարի կանխիկացման: Միաժամանակ, ինչպես ժամանակակից տեխնոլոգիաներով գործարք կատարելիս, այստեղ նույնպես պետք է հետեւել անվտանգության որոշ կանոնների:

• Քարտով վճարում կատարելիս միշտ պահեք քարտը Ձեր տեսադաշտում` խարդախություններից զերծ մնալու նպատակով:

• Մինչ աշխատակցին քարտը տրամադրելը կամ Ձեր քարտի ՊԻՆ կոդը հավաքելը, հավաստիացեք, որ էկրանի վրա պատկերված գումարը համապատասխանում է ձեր գործարքի գումարին:

• Վճարում կատարելուց հետո անպայման վերցրե՛ք Ձեր


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia