Search

Վարչապետը հանձնարարել է ներդրումային ծրագրեր ներկայացնել



«ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ձևավորվել է ներդրումային ծրագրերի ներկայացման միասնական հարթակ: Հրավիրում ենք բոլոր գործընկերներին, ովքեր ունեն ներդրումային ծրագրեր, ներկայացնել դրանք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն: Նախարարության էլեկտրոնային կայքում արդեն իսկ տեղադրված են ներդրումային ծրագրերի լրացման միասնական ձևաչափերը, դրանք տրամադրելու հասցեները և պատասխանատու մասնագետների տվյալները: Ելնելով դրանից՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին՝ մեկամսյա ժամկետում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացնել առկա ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումային ծրագրեր: Սա չի նշանակում, որ եթե մեկ ամիս հետո նոր ներդրումային ծրագիր լինի, պետք չէ ներկայացնել»,- այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարապետյանը: Գործադիրի ղեկավարն առաջարկել է Երևանի քաղաքապետին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությանը` մեկամսյա ժամկետում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացնել առկա ներդրումային ծրագրերը: Կարեն Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարել է նաև ամփոփել ներկայացված ներդրումային ծրագրերը, ընտրված իրատեսական ծրագրեր ներկայացնել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաև պոտենցիալ ներդրողներին և եռամսյակի կտրվածքով ներկայացնել տեղեկատվություն իրականացված աշխատանքների և արդյունքների վերաբերյալ: Գործադիրի ղեկավարի դիտարկմամբ՝ գործընթացը շարունակական է լինելու. «Այս կոչը վերաբերում է բոլոր բիզնեսմեններին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Այնպես չէ, որ բիզնեսմենը չի կարող առաջարկություն ներկայացնել: Գաղափարն այն է, որ կառավարության ծրագրով մենք նախատեսել ենք ստեղծել հատուկ խրախուսման ֆոնդ, որով բիզնեսին պետք է աջակցենք: Կարծում եմ, որ մենք լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու հնարավորություն միշտ ունեցել ենք և կունենանք, մեզ պետք են ծրագրեր, որոնք հիմնավոր են և կտան մաքսիմալ էֆեկտ, որպեսզի կարողանանք այդ աղբյուրները ներգրավել»: Արտասահմանյան ներդրումների խթանման առումով վարչապետն անհրաժեշտ է համարել նաև «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի օտար լեզուներով թարգմանությունը և հանձնարարել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հետևողական լինել այդ հարցում:


Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին

Այլևս միայն նրանց պաշտելի առաջնորդը չի լինի պաշտպանված, նույն «ժողովրդից». Ավետիք Իշխանյան

Գրենլանդիայում անսովոր տաք ջերմաստիճանի պատճառով սառցե ծածկույցի զանգվածային հալոցք է տեղի ունենում

Ռոհանին ներողություն է խնդրել իրանցի ժողովրդից իր նախագահության օրոք թույլ տված սխալների համար

Աֆղանստանի հարավում «Թալիբան» շարժման առնվազն 50 զինյալ է սպանվել

Թրամփին կվերադարձվի 1 միլիոն դոլար Չիկագոյում երկնաքերի հարկերի դիմաց

Օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png