top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Սերժ Սարգսյանը Բաքվին զգուշացրել է «վատագույն սցենարի» մասին



ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ «մենք հավերժ պատերազմ չենք ցանկանում, սակայն եթե Բաքվի ղեկավարությունը կրկին փորձի ճակատագրի հետ խաղալ, ապա թող պատրաստվի վատագույն սցենարին»:

«Այդ դեպքում որեւէ մեկին չեն կարողանա մեղադրել քաղաքների եւ շրջանների կորստի համար: Բաքվում պետք է գիտակցեն՝ ուժային լուծումն իրենց մոտ չի ստացվելու», - ասել է նախագահը՝ պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի հարցին: «Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը առաջացրել է թերլիարժեքության եւ պարտվածի բարդույթներ: Եվ բնական է, որ ադրբեջանական իշխանություններն օգտագործում են ցանկացած առիթ այդ բարդույթներից ազատվելու համար՝ անգամ ստի, ապատեղեկատվության եւ իրականության խեղաթյուրման ճանապարհով: Նրանք միշտ պնդել են, որ Ադրբեջանը Հայաստանից ուժեղ է, որ իրենք ունեն ժամանակակից սպառազինություններ եւ նավթադոլարներ, որոնք օգտագործելով, կարող են ցանկացած պահին գրավել Լեռնային Ղարաբաղը: Ապրիլյան պատերազմի ընթացքում առճակատվելով հակառակ իրականության հետ, Ադրբեջանի ղեկավարությունը հիմա ստիպված է արդարացնել մարդկային եւ ռազմա-տեխնիկական կորուստները», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Տպավորություն ունեմ, որ Բաքվում ռազմական գործողություններն ընկալում են համակարգչային խաղի ձեւով եւ դրույքներ են կատարում: Ամենավտանգավորն այն է, որ խաղադրույքի առարկա են դառնում ոչ միայն երիտասարդ տղաների կյանքներն, այլեւ ադրբեջանական ժողովրդի ճակատագիրը: Նրանց չեն գիտակցում, որ Բաքվի կողմից նոր ռազմական ագրեսիայի սանձազերծման դեպքում Ադրբեջանը ստիպված վճարելու է չափազանց բարձր գին», - ասել է Հայաստանի նախագահը:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page