Search

Մենք ճանաչում ենք յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականությունը, այդ թվում Ադրբեջանի. ՀՀ նախագահ



Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման դեպքում պետք է հաշվի առնվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Այս մասին «Ռուսաստանն այսօր»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք ճանաչում ենք յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականությունը, այդ թվում Ադրբեջանի, բայց ժողովուրդների ինքնորոշումը որեւէ կերպ չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, որովհետեւ տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջեւ հարաբերություններին, իսկ ինքնորոշումը՝ մայրաքաղաքի եւ ժողովրդի, որը կոմպակտ ապրում է այդ տարածքում, առավելեւս իր պատմական հայրենիքում: Քաղաքակիրթ աշխարհում բոլոր հարցերը լուծվում են առանց ուժի կիրառման: Եթե մենք հերքում ենք ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, ապա մենք չպետք է դուրս գայինք ԽՍՀՄ կազմից, քանի որ դա տեղի է ունեցել հենց այդ սկզբունքի հիման վրա: Հետեւաբար, այդ սկզբունքները չեն հակասում իրար»,-ասել է ՀՀ նախագահը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia