Search

ՊՆ-ն հերքում է Վիգեն Սարգսյանի` առանձնատուն կառուցելու մասին տեղեկությունը



«Ժամանակ» օրաթերթի նոյեմբերի 16-ի համարում «Դղյակի սիրահարը» վերնագրով հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կամ նրա հետ փոխկապակցված որևէ անձ առնչություն չունեն նշված տարածքում ընթացող շինարարության հետ: Համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի` հերքման պահանջն ուղարկվել է տեղեկատվությունը հրապարակած լրատվամիջոցին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշենցնենք, որ ըստ «Ժամանակ»–ի` շուրջ մեկուկես տարի առաջ Ազատության պողոտայի հաղթանակ զբոսայգու շրջակա զբոսայգու հաշվին կառուցվող «միլիոնատերերի փողոցում» Վիգեն Սարգսյանը ձեռնարկել է առանձնատան շինարարությունը, որը, սակայն, դադարեցրել է այս տարի, ապրիլյան պատերազմից հետո, երբ քննադատության թիրախում հայտնվեցին պաշտոնյաների ունեցվածքն ու դղյակները։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia