Search

Ցուցադրվել են Աղձքում կատարված պեղումներն ու ինքնատիպ գտածոները



ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Արագածոտնի մարզի Աղձք հնավայր: Խորհրդարանի ղեկավարը ներկա է գտնվել պատմական բացառիկ մի միջոցառման, որի ընթացքում ցուցադրվել են հնավայրում կատարված պեղումներն ու ինքնատիպ գտածոները: Գալուստ Սահակյանը նախ շրջել է տարածքում, ծանոթացել 4-րդ դարին պատկանող Արշակունյաց արքաների դամբարանին, ապա պեղված իրերին, որոնց թվում էին միջնադարի ամենաթանկ հաղճապակին, բազմաթիվ զարդեր ու դրամներ: Այնուհետեւ Ազգային ժողովի նախագահի ներկայությամբ հնագետները բացել են գտածո 3-րդ սունդուկը, որում ամփոփված էին հայոց արքանների մասունքները: Նշենք, որ գտածոների ցուցադրությունը հնավայրում ամբողջացել է բեմադրություններով, որի ժամանակ ներկայիս սերունդը ցուցադրել է հայոց պատմության Արշակունիների ժամանակաշրջանը:

Տեղեկացնենք, որ Աղձքի 4-րդ դարի դամբարանում պատմահնագիտական առաջին պեղումները սկսվել են 1974թ-ին եւ մինչ այսօր ընթացել են փուլ առ փուլ: Հնավայրն իր մեջ ներառում է Արշակունյաց արքաների դամբարանը, բազիլիկ եկեղեցի, կոթողներ ու խաչքարեր:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia