Search

Այսօր Բարության համաշխարհային օրն է



Նոյեմբերի 13-ին աշխարհի շատ երկրներում տոնում են Բարության համաշխարհային օրը (World Kindness Day):

1998 թվականի այս օրը Տոկիոյում մեկնարկեց Բարության համաշխարհային շարժման առաջին կոնֆերանսը:

Կոնֆերանսի մասնակից երկրներից էին Ավստրալիան, Ճապոնիան, Սինգապուրը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և այլն: Բարության համաշխարհային օրը, սակայն, պաշտոնապես հռչակվել է 2000 թվականի նոյեմբերի 18-ին Սինգապուրում՝ Բարության համաշխարհային շարժման երրորդ կոնֆերանսին:

Տոնի նպատակն է հորդորել մարդկանց ավելի հաճախ բարի գործեր անել, բարի լինել ոչ միայն տվյալ օրը, այլ մշտապես: Տոնի նպատակներից է նաև համախմբել մարդկանց՝ անկախ առկա լեզվական և մշակութային տարբերություններից:

Տոնի գոյության ընթացքում արդեն իսկ ձևավորվել են մի շարք ավանդույթներ, այսպես, բացի բարի գործեր անելուց և ժպիտներ պարգևելուց, Բարության համաշխարհային օրն ընդունված է նաև նվիրել ծաղիկներ ծանոթ և անծանոթ մարդկանց: Ի դեպ, այս օրվա համար ֆրանսիացի նկարիչ Օրելն ստեղծել է հատուկ խորհրդանիշ՝ բաց սիրտ:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia