Պուտինի և Թրամփի հանդիպումը կկայանա 2017-ի առաջին կիսամյակում. Պուշկով
Nov 12, 2016
1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա 2017-ի առաջին կիսամյակում: Դրա համար կան բոլոր քաղաքական նախապայմանները, ասել է Պետդումայի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:
«Հակառուսական պատժամիջոցների մեղմման կամ դրանց չեղարկման հարցում շատ բան կախված կլինի Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումից, որը, ես վստահ եմ, կկայանա 2017-ի առաջին կիսամյակում»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Պուշկովը:




Comments