top of page

Թրամփը պետք է հայտարարի, թե որ կողմում է. Գերմանիայի ՊՆ

Nov 11, 2016
1 min read


Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել Ռուսաստանի հանդեպ խիստ դիրքորոշում որդեգրել: Այս մասին հայտնում է DW-ն:

«Թրամփը պետք է հստակ հայտարարի` օրենքի, աշխարհակարգի եւ ժողովրդավարությա՞ն կողմում է, թե՞ նրա համար միեւնույն է, եւ նա հաստատում է յուրատեսակ տղամարդկային ընկերություն»,- ասել է պաշտպանության նախարարը: Նա հավելել է, որ Պուտինի հետ խոսելիս չպետք է մոռանալ «ո՛չ Ղրիմի բռնակցման, ո՛չ Հալեպի ռմբակոծությունների մասին»:


 
 
 

Comments


bottom of page