top of page

Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է. ԼՂՀ ՊԲ

Nov 12, 2016
1 min read


Նոյեմբերի 11-ի ժամը 12:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով հակառակորդի կողմից ձեռնարկված ականանետային հարվածները որոշակի ընդմիջումներով շարունակվել են մինչև 15:30-ը: Այդ ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 37 արկ, որից 13-ը 60 միլիմետրանոց, իսկ 24-ը՝ 82 միլիմետրանոց ականանետերից:

Բացի ականանետային հարվածներից, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այդ թվում՝ <<Սև նետ>> (8 կրակոց) և <<ԻՍՏԻԳԼԱԼ>> (25 կրակոց) տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևել և հետևում են հակառակորդի կողմից ձեռնարկվող գործողություններին և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում համապատասխան միջոցներ պետական սահմանի անառիկ պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ:

Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:


 
 
 

Comments


bottom of page