ԱՄՆ-ում Թրամփի հաղթանակի դեմ ցույցերը վերաճել են անկարգությունների
Nov 11, 2016
1 min read
Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակն անակնկալ էր շատերի համար: Մեծ թվով ամերիկացիներ, որոնք չեն ցանկանում տեսնել երկրի ղեկավարի պաշտոնում միլիարդատեր Թրամփին, տարբեր քաղաքներում դուրս են եկել փողոցներ` հրաժարվելով ընդունել Թրամփի հաղթանակը:
Ինչպես հայտնում է CNN-ը, մասնավորապես` Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում ոստիկանությունը հրապարակայնորեն հայտարարել է, որ ցույցերը վերաճել են անկարգությունների:
Ոստիկանության թվիթերյան էջում արված գրառման մեջ նշվում է, որ ցուցարարները սկսել են կարգազանց ու վտանգավոր վարք դրսևորել:




Comments