top of page

«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Nov 11, 2016
1 min read


Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում մի քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ օդանավակայանի հին մասնաշենքի ավտոկանգառի տարածքում զենք-զինամթերք է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից ANEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, 2 նռնակ և նռնակի 1 պայթուցիչ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:


 
 
 

Comments


bottom of page