Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել Միքայել Արամյանցի առանձնատան հետ կապված հարցը և ներկայացնել առ
Կարեն Կարապետյանն անդրադարձել է Միքայել Արամյանցի Ախթալայում գտնվող առանձնատան աղետալի վիճակին: «Մի խումբ մտավորականներ բաց նամակով դիմել են ինձ նշանավոր հայ ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի Ախթալայում գտնվող առանձնատան աղետալի վիճակի հետ կապված: Այդ առանձնատունը 2013 թ. ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից նորահայտ պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում, սակայն սեփականատիրոջ ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով հայտնվել է անմխիթար վիճակում: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հանձնարարում եմ մեկօրյա ժամկետում ներկայացնել գույքի վրա գրանցված բոլոր ծանրաբեռնումները: Հանձնարարում եմ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ շահագրգիռ նախարարությունների մասնակցությամբ ուսումնասիրել խնդիրը և ներկայացնել առաջարկություն»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ տունն իրականում կարող է լինել գրավիչ զբոսաշրջության ոլորտի համար և այստեղ պետք է անպայման վերաբերմունք ցուցաբերվի: Այնուհետև մեկնարկել է օրակարգային հարցերի քննարկումը՝ տեխնիկական բնույթի և հանրության համար առանձնապես հետաքրքրություն չներկայացնող հարցերը ներկայացվելով «չքննարկվող» ձևաչափով: