Search

Նախատեսվում է աջակցել օրինապահ հարկատուներին



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետն անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ ձեռք բերված պայմանավորածությանը՝ 15 երկրներում գործող ՀՀ դեսպանատներում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ ունենալու հարցին: Գործադիրի ղեկավարի դիտարկմամբ՝ պետք է այդ հարթակն օգտագործել և հնարավորություն տալ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին ներկայանալ պետության անունից: Դա նախարարության համար լրացուցիչ ծախս չի լինելու, քանի որ ծախսերը հոգալու են ՏՏ ոլորտի բիզնեսի ներկայացուցիչները: «ՀՀ տնտեսական զարգացումների և ներդրումների նախարարին և բիզնեսի ոլորտին առաջարկում ենք մտածել՝ գուցե նման հարթակ էլ իրենց համար պետք լինի ստեղծել, որպեսզի առևտրային ներկայացուցչություններ առանձին չգործեն»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը ներկայացրել է նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջարկությունը, որի համաձայն նախատեսվում է հարկատուների դասակարգում մտցնել և տալ օրինապահ հարկատու կարգավիճակ: Դիմելով ՀՀ կենտրոնական բանկի նախագահին՝ վարչապետը նշել է. «Խնդրում եմ ձեզ, որպեսզի ձեր միջոցով մեր առևտրային բանկերի ղեկավարների հետ հարցը քննարկվի, և եթե հարկատուն նման կոչում կամ որակավորում ունի, ապա բանկերը վերաբերվեն արտոնյալ պայմաններով»: Այնուհետև Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Վարչապետը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրային ծառայությունների վերաբերյալ երկրատեղեկատվական համակարգի միջոցով տեղեկությունները պարզ եղանակով ստանալու վերաբերյալ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարվել է՝ համագործակցելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, մոնիթորինգի ենթարկել բիզնեսի` հանրային ծառայությունների միացման գործընթացը: Մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ դրանց միացման խոչընդոտների վերացման և գործընթացի պարզեցման վերաբերյալ: Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկներ մասնավորեցման ցուցակում չգտնվող պետական ընկերությունների և պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնեմասերի բաց և հրապարակային մրցույթով, այդ թվում ֆոնդային բորսայում հրապարակային առաջարկների միջոցով, մասնավորեցման վերաբերյալ: «Կարծում եմ մեկնաբանելու կարիք չկա՝ մենք և ֆոնդային բորսան ենք ուզում աշխուժացնել և այդ հրապարակը, հարթակը ստեղծենք և նաև կառավարման մակարդակն այդ ընկերություններում վերանայենք»,-նշել է վարչապետը: ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվել է երեքշաբաթյա ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել նախագծերի փաթեթ, որոնց համաձայն՝ դադարեցվում է նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության գործունեությունը և վերացվում են նախարարության կողմից իրականացվող արհեստակցական կազմակերպությունների, կրոնական կազմակերպությունների և կուսակցությունների գործունեության տեսչական գործառույթները, իսկ մնացած՝ ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության վերահսկողության, այդ թվում՝ ստուգումների անցկացման գործառույթը վերապահվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին: «ՀՀ արդարադատության նախարարության ներքին խնդիրների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ վերահսկողության գործառույթները վերապահվում են վերակազմակերպած ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության ծառայությանը»,-ասել է վարչապետը:


ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից

Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը

Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Նազարյան

211 ավտոբուսներն այսօր Լյաոչեն քաղաքի գործարանից ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ. Մարության

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել կուբացի պաշտոնյաների դեմ բողոքները ճնշելու համար

ՄԱԿ-ը դատապարտել է հարձակումը Աֆղանստանում կազմակերպության առաքելության համալիրի դեմ

Բայդենը մեկնաբանել է ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների արդյունքները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png