Search

Վարչապետն ընդունել է համացանցի նախահայրերից մեկը համարվող Լուի Պուզենին



Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի գյուտարար, համացանցի նախահայրերից մեկը համարվող, «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենին և նրա տիկնոջը՝ Շանթալ Լեբրյումանին: Վարչապետը ողջունել է հյուրերին կառավարությունում և շնորհավորել պարոն Պուզենին՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակին արժանանալու կապակցությամբ: Կարեն Կարապետյանը կարևորել է ոլորտի շարունակական զարգացումը մեր երկրում, նշել, որ ստեղծվել է պետություն-մասնավոր համագործակցության նոր ձևաչափ և յուրաքանչյուր շաբաթ տեղի ունեցող հանդիպման ընթացքում քննարկվում են ոլորտին նոր շունչ հաղորդելուն և այն զարգացման նոր մակարդակի մղելուն ուղղված հարցեր ու առաջարկություններ: Գործադիրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ՏՏ ոլորտի հայաստանյան ընկերություններն ունեն զարգացման մեծ ներուժ և նշել, որ կառավարությունը հույսեր է կապում նրանց նախաձեռնությունների հետ: Կարեն Կարապետյանն ավելացրել է նաև, որ շնորհակալ կլինի, եթե պարոն Պուզենը հայ գործընկերների հետ կիսվի իր փորձով ու գիտելիքներով: Լուի Պուզենը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և ավելացրել, որ տպավորված է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նպատակային քայլերով: Պարոն Պուզենն ընդգծել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել հայաստանյան գործընկերների հետ, նպաստել նրանց՝ միջազգային կապերի ընդլայնմանն ու խորացմանը:


Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել. Էդուարդ Շարմազանով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png