Նոյեմբերի 9-ը. իրադարձություններ

Նոյեմբերի 9-ը տարվա 313-րդ (նահանջ տարիներին՝ 314-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում ՝ 52 օր։
Դեպքեր
1906՝ Թեոդոր Ռուզվելտը դառնում է օտար երկիր այցելած Միացյալ Նահանգների առաջին նախագահը
1926՝ Երևանում կայանում է Զարե գեղարվեստական ֆիլմի պրեմիերան
1937՝ ճապոնական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցնում Չինաստանի Շանհայ քաղաքը
1938՝ "Բյուրեղապակյա գիշերը" նացիստական Գերմանիայում. Այրվում են հրեաների դպրոցներն ու սինագոգները, իչպես նաև՝ նրանց պատկանող խանութները
1953՝ Քամբոջայում ֆրանսիացիներն իշխանությունը հանձնում են երկրի թագավոր Նարոդոմ Սիանուքի կառավարությանը
1968՝ Խորհրդային Միությունն իրականացնում է միջուկային փորձարկում Սեմիպալատինսկ (ներկայիս՝ Ղազախստանի Սեմեյ) քաղաքի մոտ
1972՝ Միացյալ Նահանգներն իրականացնում է միջուկային փորձարկում Նևադա նահանգում
1985՝ Գարրի Կասպարովը հաղթելով Անատոլի Կարպովին 22 տարեկանում դառնում է շախմատի աշխարհի 13-րդչեմպիոնը
1989՝ սկսեց “սառը պատերազմի” խորհրդանիշ Բեռլինյան պատի քանդումը։
1993՝ բոսնիական Մոսթար քաղաքում ռմբակոծություններից ավերվում է 1566 թ. կառուցված կամուրջը
1994՝ հայտնաբերվում է դարմշթադթիում քիմիական տարրը
2005՝ ինքնասպան ահաբեկիչները Հորդանանի Ամման քաղաքում գրոհում են երեք հյուրանոցների վրա(անգլ.), զոհվում է առնվազն վաթսուն մարդ
Ծնունդներ
1818՝ Իվան Տուրգենև (մ. 1883) /Иван Сергеевич Тургенев/ ռուս գրող
1885՝ Վելիմիր Խլեբնիկով (մ. 1922) /Велимир Хлебников/ ռուս բանաստեղծ և դրամատուրգ
1892՝ Էրիխ Աուերբախ (մ. 1957) /Erich Auerbach/ գերմանացի գրականագետ
1897՝ Ռոնալդ Ջորջ Ռեյֆորդ Նորիշ (մ. 1978) /Ronald George Wreyford Norrish/ բրիտանացի քիմիկոս
1899՝ Միքայել Մազմանյան (մ. 1971), ճարտարապետ
1900՝ Անահիտ Մասչյան (մ. 1989) հայ խորհրդային դերասանուհի
1901՝ Յարոմիր Եդլիչկա (մ. 1965), չեխ արևելագետ
1907՝ Մկրտիչ Մկրյան (մ. 1983), գրականագետ
1912՝ Նիկոլայ Ֆեդորենկո (մ. 2000) /Николай Трофимович Федоренко/ ռուս բանասեր և արևելագետ
1918՝ Սփիրու Ագնյու (մ. 1996) /Spiro Agnew/ ամերիկացի քաղաքական գործիչ
1918 - Սպիրո Ագնյու, հույն քաղաքական գործիչ
1920 - Ալենուշ Տերյան, Իրանի ֆիզիկայի առաջին կին-պրոֆեսոր, և առաջին արևային աստղադիտակի և աստղադիտարանի հիմնադիրն է Իրանի ասղագիտության պատմության մեջ
1932՝ Ռիչարդ Հովհաննիսյան (Րիչրդ Գեյբլ Հովհաննիսյան) /Richard G.Hovannisian/ ամերիկաբնակ հայ պատմաբան
1934՝ Կարլ Սագան (մ. 1996) /Carl Sagan/ ամերիկացի աստղագետ, աստղաքիմիկոս և գրող
1936՝ Միխայիլ Տալ (մ. 1992) /Mihails Tāls/ հրեական ծագումով լատվիացի խորհրդային շախմատիստ
1948՝]Սերգեյ Բոնդարենկո, սովետական ֆուտբոլիստ
1961՝ Արշակ Նազարյան, քանդակագործ
1970՝ Քրիս Ջերիքո /Chris Jericho/, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբիշ, երաժիշտ, դերասան և գործարար
1973 - Վլադիսլավ Տկաչով, ֆրանսիացի, ավելի վաղ խորհրդային, ղազախ շախմատիստ, գրոսմայստեր
1974՝ Ալեսանդրո Դել Պյերո /Alessandro del Piero/, իտալացի ֆուտբոլիստ
1984՝ Ֆրենչ Մոնթանա /French Montana/, մարոկկացի ծագումով ամերիկացի րեփեր
1989՝ Ջանլուկա Բեզինա /Gianluca Bezzina/, մալթացի երգիչ
Տոներ
Գյուտարարների օր՝
Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա
Բախտորոշ օր՝(Schicksalstag)
Գերմանիա
Ուկրաինական գրերի և լեզվի օր՝
Ուկրաինա
Անկախության օր՝
Քամբոջա




Comments