Search

Թրամփի առաջատարության մասին լուրերից հետո համաշխարհային շուկաներն անկում են գրանցում



Համաշխարհային ֆոնդային ինդեքսներն անկում են գրանցում` հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի` նախագահական ընտրություններում առաջատարության մասին լուրերից հետո: Եթե ավելի վաղ New York Times պարբերականը 80%-ով հավանական էր համարում Քլինթոնի հաղթանակն, ապա այժմ, ըստ պարբերականի, Թրամփի հաղթանակի հավանականությունն 95%-է: ԱՄՆ առանցքային ֆոնդային բորսաներում առավոտյան ինդեքսները նվազել են` 3-4%-ի սահմաններում: Dow Jones-ի ինդեքսը նվազել է 3.5%-ով` 650 կետով, S&P 500-ը 4.26%-ով, Nasdaq-ը -4.1%: Ճապոնիայի առանցքային ֆոնդային ինդեքսը նվազել է 3.98%-ով, չինական Shanghai Composite-ի ինդեքսը նվազել է 1.32%-ով: Անկում են գրանցել նաև հարավկորեական, ավստրալական ֆոնդային ինդեքսները: Թրամփի հաղթանակի մեծ հավանականության հետևանքով դոլարը նկատելի անկում է գրանցել համաշխարհային այլ արժույթների նկատմամբ: Նվազել է հատկապես դոլարի փոխարժեքն իենի նկատմամբ` 3.46%-ով: Եվրոյի նկատմամբ ամերիկյան արժույթի անկումը կազմել է 2.2%: Նավթի գինը Թրամփի հավանական հաղթանակի մասին լուրերից հետո մոտ 4%-ի անկում է գրանցել. «Բրենթ» մակնշման եվրոպական նավթի արժեքը հասել է 43.9 դոլարի: Թանկացել է ոսկին:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia