Search

«Հրապարակ». Դալլաքյան-Օհանյան շփումները շարունակվում են



«Հրապարակ» թերթը գրում է. ««Թեպետ մամուլում չեն դադարում լուրերը, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հետ են պահել քաղաքական նկրտումներից, ու նա որևէ առնչություն չի ունենալու Վիկտոր Դալլւսքյանի կողմից ստեղծվող «Երրորդ հանրապետություն» կուսակցությանը, սակայն Դալլաքյանի շրջապատից հակառակն են ասում՝ որ Դալլաքյան-Օհանյան շփումները շարունակվում են, ու դեկտեմբերին կկայանա կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ Օհանյանը կհայտարարի իր ծրագրերի մասին։

Իսկ նախնական փուլում այս տանդեմը բաց առճակատման չի գնա իշխանության դեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia