Search

Հիլարի Քլինթոնը քվեարկել է ընտրություններում



ԱՄՆ նախագահի դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը քվեարկել է ընտրություններում: Նյու Յորքի նահանգի Չափաքվա քաղաքի ընտրատեղամասում նա քվեարկել է ամուսնու՝ Բիլ Քլինթոնի հետ, հայտնում է CNN-ը:

Քլինթոնին շրջապատել էր ընտրողների բազմությունը, մարդիկ լուսանկարում էին ամուսիններին: Քլինթոնը քվեարկությունից հետո շփվել է ընտրողների հետ՝ խոստանալով անել հնարավոր ամեն բան նախագահի պաշտոնում հաջողության հասնելու համար:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia