Սոթք-Քարվաճառ ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է. Լարսի անցակետը բաց է
Nov 7, 2016
1 min read
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 7-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին եւ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:




Comments