top of page

Սաակաշվիլին հրաժարվել է Օդեսայի նահանգապետի պաշտոնից

Nov 7, 2016
1 min read


Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարական է տվել: Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է նաև իր ֆեյսբուքյան էջով:

Սաակաշվիլին նշել է, որ իր որոշումը պայմանավորված է «կոռուպցիայի դեմ պայքարի բացակայությամբ»:

«Օդեսան կզարգանա միայն այն ժամանակ, երբ Կիևում վերանա կոռուպցիան: Չնայած իշխանափոխությանը՝ երկիրն ինչպես թալանում էին, այնպես էլ թալանում են հիմա: Ստեղծված իրավիճակում ես որոշել եմ հրաժարական տալ»,- ասել է Սաակաշվիլին Օդեսայում տված մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշել է, որ «վերջին կաթիլն» իր համար դարձել է պաշտոնյաների եկամուտների մասին էլեկտրոնային հայտարարագրերի հրապարակումը:


 
 
 

Comments


bottom of page