Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Կտնտեսվեն պետբյուջեի զգալի միջոցներ



Ի կատարումն վարչապետի հանձնարարականի (վերանայել ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի գործունեության նպատակահարմարությունը)՝ գործադիրն ընդունել է համապատասխան մի շարք որոշումներ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» (արդյունքում կտնտեսվի 65,5 մլն դրամ), ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» (արդյունքում կտնտեսվի 66,5 մլն դրամ), ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» (արդյունքում կտնտեսվի 61 մլն դրամ) պետական հիմնարկների գործունեությունը դադարեցնելու մասին: Գործադիրի որոշմամբ կլուծարվի նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակը՝ ՀՀ կառավարության և «Աբու-Դաբի» զարգացման հիմնադրամի միջև «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրի ֆինանսավորման վարկային համաձայնագրով իրականացվող հիմնանորոգման աշխատանքների պետական գնման պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետի ավարտմամբ պայմանավորված: Մեկ այլ որոշմամբ էլ միավորման ձևով կվերակազմակերպվեն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ախուրյան-Արաքս-ջրառ» և «Սևան-Հրազդան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունները: Արդյունքում՝ զգալիորեն կկրճատվեն ծախսերը, կբարձրանա կառավարման արդյունավետությունը: