Այսօր նոյեմբերի 1-ն է

Նոյեմբերի 1-ը տարվա 305-րդ (նահանջ տարիներին՝ 306-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 60 օր։
Դեպքեր
1179՝ Ֆրանսիայում թագադրվում է Ֆիլիպ II թագավորը
1520՝ հայտնաբերվում է Մագելանի նեղուցը
1555՝ ֆրանսիական հուգենոթները հիմնադրում են ներկայիս Ռիո դե Ժանեյրոն
1604՝ Լոնդոնում առաջին անգամ բեմադրվում է Ուիլյամ Շեյքսփիրի «Օթելլո»-ն
1755՝ երկրաշարժից և ցունամիից Լիսաբոնում զոհվում է վաթսունից իննսուն հազար մարդ
1894՝ Նիկոլայ II-ը դառնում է Ռուսաստանի նոր և վերջին ցարը
1897՝ Իտալիայի թագավորության Թուրին քաղաքում հիմնադրվում է «Յուվենտուս» ակումբը
1911՝ իտալա-թուրքական պատերազմում (անգլ.) առաջին անգամ օդանավից ռումբ է նետվում
1918՝ Արևմտյան Ուկրաինան անկախություն է ձեռք բերում Ավստրա-Հունգարիայից
1922՝ Թուրքիայում Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի պահանջով հրաժարական է տալիս օսմանյան վերջին սուլթան Մեհմեթ VI-ը
1928՝ Թուրքիայում արաբական գրերին փոխարինելով գործածության մեջ է մտնում լատինական այբուբենի վրա հիմնված այբուբենը
1945՝ Ավստրալիան միանում է ՄԱԿ-ին
1952՝ ԱՄՆ-ում առաջին անգամ իրականացվում է ջրածնային ռումբի փորձարկում
1953՝ Հնդկաստանում ձևավորվում է նոր Անդրհա Փրադեշ նահանգը
1954՝ Ալժիրի պատերազմի սկիզբը
1970՝ Ֆրանսիայում գիշերային ակումբում ծագած հրդեհի (անգլ.) զոհ է դառնում 146 երիտասարդ
1981՝ Անտիգուան և Բարբուդան անկախանում է Միացյալ Թագավորությունից
1993՝
Մաասթրիխթի պայմանագրով ստեղծվում է Եվրամիությունը
Թուրքմենստանում շրջանառության մեջ է դրվում նոր՝ մանաթ արժույթը
Ծնունդներ
1757՝ Անտոնիո Կանովա Antonio Canova իտալացի քանդակագործ (մ. 1822)
1848՝ Ժյուլ Բասթյեն Լըփաժ Jules Bastien-Lepage ֆրանսիացի նկարիչ (մ. 1884)
1871՝ (Կախովկա, Ռուսական կայսրություն) Ալեքսանդր Սպենդիարյան[1], Александр Афанасьевич Спендиаров հայ կոմպոզիտոր (մ. 1928)
1878՝ Կոնրադ Մյագի Konrad Vilhelm Mägi էստոնացի բնանկարիչ (մ. 1925)
1899՝ (Թիֆլիս, Ռուսական կայսրություն) Արմեն Գուլակյան հայ սովետական ռեժիսոր, դերասան և թատերական գործիչ (մ. 1960)
1902՝ Օյգեն Յոխում Eugen Jochum գերմանացի դիրիժոր (մ. 1987)
1908՝ (Վարնա) Կարապետ Ավագյան Garabed Avachian ռումինահայ ջութակահար (մ. 1967)
1911՝ (Մոսկվա) Անրի Թրուայա (Լեոն Տարասով) Henry Troyat ռուս-հայկական ծագումով ֆրանսիացի գրող, կենսագրագիր և պատմաբան (մ. 2007)
1913՝ (Սիրիա, Օսմանյան կայսրություն) Լիւթեր Էսքիջեան[2], հայ ճարտարապետ և բարերար (մ. 2007)
1919՝ (Թիֆլիս, Վրաստան) Վիկտոր Իսրայելյան[3], սովետական դիվանագետ (մ. 2005)
1923՝ Վիկտորիա դե Լոս Անխելես Victoria de los Ángeles կատալոնացի սոպրանո երգչուհի (մ. 2005)
1924՝ Սուլեյման Դեմիրել[4] Süleyman Demirel թուրք քաղաքական գործիչ
1973՝ Այշվարյա Րայ Aishwarya Rai Bachchan հնդկական ֆիլմերի դերասանուհի և մոդել
1986՝ Փեն Բեջլի Penn Bedgley ամերիկացի դերասան
Տոներ
Կրոնական
Բոլոր սրբերի օր՝ (անգլ.)
Հռոմի Կաթոլիկ եկեղեցի, ոչ աշխատանքային օր է հետևյալ երկրներում՝
Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Բրազիլիա, Գերմանիա, Գվատեմալա, Էկվադոր, Իսպանիա, Իտալիա, Լիբանան,
Լիթվանիա, Լեհաստան, Լուքսեմբուրգ, Խորվաթիա, Հունգարիա, Մալթա (միայն դպրոցների համար), Մավրիտանիա,
Մեքսիկա, Շվեյցարիա (մի մասում), Չիլի, Սեյշելներ, Սլովակիա, Սլովենիա, Փիլիպիններ, Ֆինլանդիա և Ֆրանսիա։
Մեռելոց
Մեքսիկա, Միացյալ նահանգներ
Միջազգային
Վեգանների համաշխարհային օր՝
Տոնում են վեգանները (անգլ.)
Ազգային
Անդհրա Փրադեշ նահանգի կազմավորման օր
Անկախության օր՝
Անտիգուա և Բարբուդա[6]
Ազգային օր՝
Ալժիր




Comments