Search

Եթե Վազգենը կամ Դեմիրճյանը գնային էջմիածին, ողջ կմնային. մանրամասներ հոկտեմբերի 27-ից



«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ԱՄՆ Գերագույն հոգեւոր ժողովի մեկնած Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիսավորությամբ նշում է իր գահակալության 17-րդ տարեդարձը, հետաքրքիր մանրամասներ են պարզվում 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած կաթողիկոսական ընտրությունների հետ կապված: Բանն այն է, որ իշխանությունը կաթողիկոսի աթոռին ցանկանում էր տեսնել Գարեգին Բ-ին, իսկ հոգեւոր դասը՝ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանին. լուրջ «ճակատամարտ» էր ընթանում իշխանության եւ հոգեւորականների միջեւ: Կոպրոմատներ էին օդ նետվում հոգեւոր դասի, Պոզապալյանի մասին։

Իրենց հերթին հոգեւորականներն էլ հանդես էին գալիս պետության կողմից եկեղեցու խնդիրներին միջամտության մեղադրանքով: Հոկտեմբերի 27-ից մեկ օր առաջ ՀՀ վարչապետին կից գործող կրոնի վարչությունն առաջարկ է անում նախագահ Քոչարյանին, որ նա եւս մասնակցի կաթողիկոսի ընտրության արարողությանը եւ իր ուղերձն անձամբ հղի պատվիրակներին:

Վերջինս ասում է` չէ', վարչապետին` Վազգենին ասեք գնա։ Վազգենը եւս չի համաձայնում` պատճառաբանելով, որ այդ օրը կառավարության հետ հարցուպատասխանի օր է, չի կարող։ Խորհուրդ է տալիս ԱԺ նախագահ Կարեն Սերոբիչին հրավիրել: Կարեն Դեմիրճյանն էլ իրեն հատուկ հումորով ասում է. «Էդ եկել՝ սատանի մայլեն քյանդրբա՞զ եք անում, ես գնամ-ընկնեմ սրբազան հայրերի դռբի տա՞կ»:

Եվ ոչ մեկը չի գնում: Նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ուղերձները Մայր տաճարում, ընտրություններից րոպեներ առաջ, կարդում է կրոնի վարչության պետ Լեւոն Մկրտչյանը: «Եթե Վազգենը կամ Դեմիրճյանը գնային Էջմիածին, կենդանի կմնային»»,- արձանագրեց «Հրապարակ»-ի աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել. Էդուարդ Շարմազանով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png