Search

Նոյեմբերի 1-ից ավարտում է «Երևան Սիթի Տուր»-ը



Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնից տեղեկացնում են, որ «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագիրը, եղանակային պայմաններից ելնելով, նոյեմբերի 1-ից ավարտում է 5-րդ տարեշրջանը:

5-րդ տարեշրջանի ընթացքում ծրագրից օգտվել է շուրջ 4000 այցելու, որից 2500-ը՝ զբոսաշրջիկ։ Զբոսաշրջիկների մեծ մասը ՌԴ–ից, Իրանից, Ֆրանսիայից, Գերմանիայից և մի շարք այլ երկրներից են։

«Երևան Սիթի Տուր» ծրագրի շրջանակում կազմակերպվել են երթուղիներ ԼՂՀ-ում զոհված զինծառայողների ընտանիքների երեխաների, մարզերի դպրոցահասակ երեխաների, ուսանողների, տարեցների, հաշմանդամների համար՝ հավատարիմ մնալով տուրիզմի բաժնի՝ սոցիալական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման որդեգրած քաղաքականությանը։

Նշենք նաև, որ «Երևան Սիթի Տուրը» մայրաքաղաքի տեսարժան վայրերով զբոսաշրջային էքսկուրսիաների կազմակերպումը կվերսկսի 2017թ. գարնանը:


Ավստրալիայի վարչապետն ընդունել է իր պարտությունը խորհրդարանական ընտրություններում

Լիտվայի նախագահը ծանոթացել է հայ միջնադարյան մատենագրությանը

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Այս օրերին Փաշինյանի կողմից ձեռք բերվելիք պայմանավորվածությունը լեգիտիմ չէ. Վանեցյան

Վաղը օրը նվիրելու ենք բովանդակային հարցերի քննարկմանը

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Աստված վերջապես թող վճռականություն և ուժ տա սեփական ցավին անտարբեր մեր ժողովրդին. Զաքարյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png