Search

Մայրաքաղաքում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները



Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում շարունակվում են իրականացվել ձմռան նախապատրաստական աշխատանքները, նաև համաձայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, ըստ անհրաժեշտության վերականգնվում են շենքերի անձրևատար խողովակները:

Զեկուցվել է նաև, որ ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով, քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ևս իրականացվում են ձմռան նախապատրաստական աշխատանքներ: Այդ համատեքստում աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մասնավորապես հանրակրթական դպրոցներում իրականացվում են նաև դռների և պատուհանների ջերմամեկուսացման աշխատանքներ, որոնք կավարտվեն այս շաբաթավերջին:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության հետ համատեղ մայրաքաղաքում կատարած ստուգայցերի արդյունքում հայտնաբերել է օրենքի պահանջին չհամապատասխանող 60 գովազդային վահանակ: Ըստ այդմ, 31 տնտեսվարողի ծանուցվել է սեղմ ժամկետներում վահանակները համապատասխանեցնել օրենսդրությանը, 29 գովազդային վահանակ էլ ապամոնտաժվել է: Հանձնարարվել է շարունակել այդ ուղղությամբ հետևողական աշխատանքները:

Զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի՝ նախորդ շաբաթ գույքագրվել են վարչական շրջանների բոլոր գետնանցումները, որի արդյունքում 18 գետնանցումներում արձանագրվել են թերություններ: Հանձնարարվել է շարունակել խիստ հսկողությունն ու քայլեր ձեռնարկել սեղմ ժամկետներում սեփականատերերի և վարձակալների միջոցներով բոլոր գետնանցումները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ:

Մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 11 վարչական արձանագրություն:

Զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում նաև մայրաքաղաքի տարածքում գործող հասարակական նշանակության օբյեկտները պոլիէթիլենային տոպրակներով ծածկելու դեպքերը բացառելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ արձանագրվել է նման 14 դեպք, որոնք բոլորը վերացվել են:

Բացօթյա ապօրինի առևտրի հայտնաբերման նպատակով նախորդ շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում 5 վարչական արձանագրություն է կազմվել: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է 4 լքյալ կրպակ: Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 61 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է բոլոր ուղղություններով շարունակել ամենօրյա խստացված հսկողությունը:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում են այգիների մաքրման և ծառերիի խնամքի աշխատանքները։ Ըստ ժամանակացույցի՝ շարունակվում է նաև չոր և ընկնելու վտանգ ներկայացնող ծառերի էտը: Զուգահեռաբար սկսվել են աշնանային ծառատունկի և շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները:

Խորհրդակցության ավարտին զեկուցվել է նաև, որ ստեղծվել է աշխատանքային խումբ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ ս.թ. նոյեմբերի 9-12-ը «Սանկտ–Պետերբուրգի օրերի» շրջանակներում Երևան քաղաքում նախատեսվող միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:


Իրանի ԱԳՆ-ն Բրիտանիայի մեղադրանքներն անվանել է սադրիչ եւ անհիմն

ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Երասխի և Կութի ուղղությամբ

Բացառվում է, որ «Պատիվ ունեմը» մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին

Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար

Սիրիայում սկսվել է Հալեպի հնագույն միջնաբերդի վերականգնումը

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png