Search

Ադրբեջանական կողմը սադրանքների է դիմում տեղեկատվական դաշտում



Ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է լարել իրավիճակն առաջնագծում՝ պարբերաբար խախտելով հրադադարի պահմպան ռեժիմը եւ դիմելով դիվերսիոն հետախուզական փորձերի, այլեւ սադրանքների է դիմում տեղեկատվական դաշտում: Այդ մասին ասվում է ԼՂՀ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ։

Մասնավորապես Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր երեկ գիշեր հայկական կողմը խախտել է հրադադարը կիրառելով 60 միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 տիպի նռնականետեր ու խոշոր տրամաչափի գնդացիրներ, իրականությանը չի համապատասխանում: Դա հակառակորդ կողմի հերթական քարոզչական հնարքն է:

ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետեւում են հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս:

Նման ապատեղեկատվություն տարածելով՝ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրանքների համար:


Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին

Այլևս միայն նրանց պաշտելի առաջնորդը չի լինի պաշտպանված, նույն «ժողովրդից». Ավետիք Իշխանյան

Գրենլանդիայում անսովոր տաք ջերմաստիճանի պատճառով սառցե ծածկույցի զանգվածային հալոցք է տեղի ունենում

Ռոհանին ներողություն է խնդրել իրանցի ժողովրդից իր նախագահության օրոք թույլ տված սխալների համար

Աֆղանստանի հարավում «Թալիբան» շարժման առնվազն 50 զինյալ է սպանվել

Թրամփին կվերադարձվի 1 միլիոն դոլար Չիկագոյում երկնաքերի հարկերի դիմաց

Օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png