Սիրուշոն հրապարակում է հատվածներ իր նոր ալբոմից
Oct 27, 2016
1 min read
Հոկտեմբերի 29-ին երգչուհի Սիրուշոն երկրպագուներին դատին կհանձնի իր նոր «Արմատ» ալբոմը, որում ներառված երգերը սիրված երգչուհին աստիճանաբար ներկայացնում է սոցցանցերում։ Սիրուշոն իր YouTube-ի պաշտոնական էջում հրապարակել է իր նոր ալբոմում տեղ գտած որոշ երգերից բաղկացած միքս:
Սկզբում հրապարակվեցին մի քանի կադրեր «Արմատ» ալբոմի ֆոտոշարքից, որին հաջորդեցին որոշ երգերի տեսանյութեր և թրեյլերներ:
Նախօրեին Սիրուշոն հրապարակել էր նաև «Հու-Հա» երգից մի հատված։




Comments