Search

Պոլսո հայոց պատրիարքարանը նոր պատրիարք կընտրի



Պոլսո հայոց պատրիարքարանում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած հոգեւոր խորհրդի ժողովում որոշում է կայացվել նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու համար դիմել պատկան մարմիններին։

Ժողովի ժամանակ մասնակից հոգեւորականները համակարծիք են եղել, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը 2008 թվականից փաստացի որպես պատրիարք հոգեւոր ծառայություն չի կարողանում մատուցել եւ պետք է հայկական եկեղեցու կանոններին համապատասխան որոշումներ կայացվեն ստեղծված իրավիճակում։

Քննարկումների արդյունքում որոշվեց հանգստյան կոչված նկատել Մեսրոպ Պատրիարքին և դիմել պատկան մարմիններին արտոնություն ստանալու կազմակերպելու պատրիարքական ընտրությունները։

Հիշեցնենք, որ Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի վերջին մի քանի քայլեր դժգոհության առիթ էին բարձրացրել ոչ միայն հավատացյալների ու եկեղեցական շրջանակներում, այլև հասարակության տարբեր շերտերի մոտ:



Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia