Search

Աջակցություն կցուցաբերվի Բեսլանի մոտակայքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացինե



Կառավարության համապատասխան որոշմամբ պետական աջակցություն կցուցաբերվի 2016թ. հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսեթիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա տեղի ունեցած Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած Հայաստանի Հանրապետության 37 քաղաքացիներին և նրանց ընտանիքներին: Որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից 10 մլն ՀՀ դրամ կհատկացվի: Սահմանվել է, որ հատկացված միջոցներից ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրել 1,5 մլն ՀՀ դրամ, ՀՀ և ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700 հազար ՀՀ դրամ, ՀՀ և ՌԴ հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազար ՀՀ դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազար ՀՀ դրամ: Որոշմամբ նախատեսվում է նաև ըստ պահանջի ապահովել ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող անձանց վերադարձը ՀՀ՝ հոգալով տեղափոխման ծախսերը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia