Search

ՆԱՏՕ-ն ուժեղացնում է ներկայությունը Արեւելյան Եվրոպայում



ՆԱՏՕ-ն լրացուցիչ ուժեր է հատկացնելու Մերձբալթիկայում ու Լեհաստանում բամզազգ գումարտակներ ստեղծելու համար։ Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։

Սթոլթենբերգը նշել է, որ Ալբանիան, Իտալիան, Լեհաստանն ու Սլովենիան իրենց ներդրումն են ունենալու Լատվիայում Կանադայի ղեկավարած առաքելությունում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև տեղեկացրել է, որ Բելգիան, Խորվաթիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան կմիանան Գերմանիայի ղեկավարած գումարտակին Լիտվայում, Դանիան ու Ֆրանսիան էլ կմիանան Մեծ Բրիտանիայի ղեկավարած գումարտակին Էստոնիայում, իսկ Ռումինիան ու Միացյալ Թագավորությունը՝ Լեհաստանում ԱՄՆ ղեկավարած գումարտակին։

Սթոլթենբերգը ևս մեկ անգամ շեշտել է որ «հարձակումը դաշնակիցներից յուրաքանչյուրի վրա դիտարկվելու է որպես հարձակում բոլորի վրա»։

Դաշինքը մտադիր է 2017-ի սկզբին չորս գումարտակ էլ Լեհաստանում տեղակայել, իսկ Կանադան, Գերմանիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Թուրքիան ու ԱՄՆ-ն, հայտնել են Սև ծովի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության ամրապնդման շրջանակում իրենց ավանդը ներդնելու պատրաստակամության մասին։


Սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել

Ադրբեջանի ԶՈՒ-ն ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ է շպրտվել իր ելման դիրքեր.ՊՆ

ՄԱԿ-ը 600 միլիոն դոլար կվճարի Քուվեյթի նավթային ընկերությանը` Իրաքի ներխուժման համար

Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում

Հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են. ՊՆ

ՀՕՊ վարժանքներ

Հայաստանը գործի կդնի իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը․ ԱԳՆ հայտարարություն է տարածել

ԼՐԱՀՈՍ
practice cover.png