top of page
Search

Հանրապետությունում սպասվում է ձյուն



Հոկտեմբերի 25-27-ը բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռների` մյուս բոլոր գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հորդորում ենք նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հանրապետության տարածքում՝

Հոկտեմբերի 24-ին կեսօրից հետո, 25-27-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ:

28-ին առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 24-26-ին կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում՝

Հոկտեմբերի 24-ին երեկոյան ժամերից, 25-27-ին սպասվում է անձրև:

28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page