top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած 2 ուղեւորի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. ԱԻՆ



Հայաստանի ԱԻՆ-ը, հոկտեմբերի 14-ին ժամը 04.30-ին Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին վթարի ենթարկված Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի տուժած ուղեւորների առողջական վիճակի վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակվել։

Հոկտեմբերի 21-ին, ժամը 10.00-ին ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ից կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ օպերատիվ հերթապահի հետ, ով տեղեկացրել է, որ Բեսլան քաղաքի «Հյուսիս-կովկասյան բազմապրոֆիլ բժշկական կենտրոն»-ում գտնվող Հարությունյան Ժ. Մ.-ի (1949 թ. ծնված) եւ Պողոսյան Ս. Ս.-ի (1990 թ. ծնված) առողջական վիճակը շարունակում է մնալ անփոփոխ՝ կայուն ծանր, Բաղդասարյան Հ.-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ Ծատինյան Ա. Ն.-ն (1984 թ. ծնված), ով բուժվում էր Վլադիկավկազի կլինիկական հիվանդանոցում, հոկտեմբերի 20-ին դուրս է գրվել հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն էր ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 27 մարդ:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page