Search

Հայաստանի ՊՆ ղեկավարները Արցախ են մեկնել



Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին եւ ՀՀ նախագահի խորհրդական, նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահը շնորհավորել է Վիգեն Սարգսյանին ու Մովսես Հակոբյանին պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել մեծագույն հաջողություններ բանակի շարունակական զորացման, երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia