top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մերկելն ու Օլանդը չեն բացառել ՌԴ հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառումը



Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չեն բացառել, որ Եվրամիությունը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել ըննդեմ Ռուսաստանի: Այժմ գլխավոր խնդիրը Հալեպի բնակչությանն օգնելն է, հայտարարել է Մերկելը Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հետ եռակողմ հանդիպումից հետո, որ կայացել է հոկտեմբերի լույս 20-ի գիշերը:

Ըստ Մերկելի` Ռուսաստանը մեծ պատասխանատվություն է կրում Սիրիայում կատարած գործողությունների համար: Ըստ նրա` ռուսական և սիրիական օդուժերի կողմից Հալեպի ռմբակոծումն «անմարդկայնություն է», և այն հրեշավոր հետևանքներ է ունեցել բնակչության համար: Նա նաև նշել է, որ իրադրության կարգավորումը դեռ շատ հեռու է: Գերմանիայի կանցլերը հայտարարել է նաև, որ խաղաղ բնակչության վրա հարձակումները չի կարելի արդարացնել ահաբեկչության դեմ պայքարով:

Ֆրանսիայի նախագահն էլ հայտարարել է, որ այն, ինչ կատարվում է Հալեպում, ռազմական հանցագործություն է: Օլանդն անբավարար է որակել Պուտինի` Հալեպում մի քանի ժամվա հրադադար հաստատելու մասին հայտարարությունը, քանի որ անհրաժեշտ է երկարատև հրադադար սահմանել:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին տված առանձին ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հնարավորության սահմաններում կերկարաձգեն Հալեպում հրադադարը:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page