Հայաստանի պետական մարմինները կպաշտպանվեն DoS հարձակումներից
Oct 20, 2016
1 min read

Հայաստանի պետական մարմինները միայն DoS եւ DDoS հարձակումներից պաշտպանությամբ ինտերնետային կապ կգնեն: Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության հոկտեմբերի 20-ի նիստում:
Սահմանվել են նաեւ պաշտպանվածության չափորոշիչները: Մասնավորապես, ինտերնետ-պրովայդերը պետք է պաշտպանություն ապահովի SYN հարցման տեսքով հարձակումներից, SSL, HTTP Get եւ Post URL, DNS եւ UDP հարձակումներից:




Comments