top of page

«Հայաստան» հիմնադրամի դրամահավաքը մեկնարկել է

Oct 20, 2016
1 min read


Հիմնադրամի 2016թ.-ի դրամահավաք քարոզարշավը մեկնարկում է Հայփոստի հետ համատեղ իրականացվող դրամահավաք-ձեռնարկով:

Հիմնադրամից ANEWS.am-ին հայտնում են, որ դրամահավաքն այս տարի կանցկացվի «Իմ Արցախը» խորագրի ներքո: Նախորդ տարիների նման նվիրատվություններ կընդունվեն Հայփոստի երեւանյան եւ մարզային բոլոր բաժանմունքներում՝ հնարավորություն տալով ցանկացողներին մասնակից դառնալու Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը:

Սկսվելով հոկտեմբերի 20-ին՝ փոստային նվիրատվությունները կշարունակվեն մինչեւ տարեվերջ:


 
 
 

Comments


bottom of page