Search

Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի հավաքականը



Շվեյցարական «Ցյուրիխի» երիտասարդական թիմը գլխավորող Արթուր Պետրոսյանը կնշանակվի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստն ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը կզբաղեցնի նոյեմբերի 1-ից եւ պայմանագիր կկնքի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:

44-ամյա Արթուր Պետրոսյանը Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում աշխատել է Եվրո-2016-ի ընտրական փուլում, երբ ազգային թիմը գլխավորում էր շվեյցարացի Բեռնար Շալանդը: Ֆուտբոլային կարիերայի տարիներին նա 1992-2005-ը Հայաստանի հավաքականում անցկացրել է 70 խաղ եւ խփել 11 գոլ: Պետրոսյանը մարզչական գործունեությունը սկսել է 2006 թվականին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր դարձել Վարուժան Սուքիասյանի հրաժարականից հետո:

Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի 3 տուրերում հայկական թիմը պարտվել է Դանիային (0:1), Ռումինիային (0:5) եւ Լեհաստանին (1:2): ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հաջորդ՝ տարեվերջյան խաղը նախատեսված է նոյեմբերի 11-ին, երբ Երեւանում մրցակիցը կլինի խմբի առաջատար Չեռնոգորիայի հավաքականը:


Մեկ օրում բացահայտվել է 77 հանցագործություն, որից 9-ը՝ նախկինում կատարված

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվն ավելացել է

Պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքում փոփոխությունները նոր հնարավորություն են բացում

Արտակ Բեգլարյանը այցել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն

Նոր մանրամասներ՝ ՊԲ զինծառայողի մահվան գործով. Ինքն է ինքնաձիգից կրակել իրեն

Աստծո կամոք ողջ եմ. Երասխի՝ վիրավորում ստացած համայնքապետ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք

ԼՐԱՀՈՍ
practice cover.png