Search

Երևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ



Հոկտեմբերի 17-ին, ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում՝ թիվ 25/7 հասցեի մոտակայքում, թիվ 46 երթուղին սպասարկող «HYUNDAI» մակնիշի 0032Տ պետհամարանիշով (վարորդ՝ 1964 թ. ծնված Ե. Ղ.) մարդատար ավտոբուսը (երթուղուց դուրս է եղել, առանց ուղևորի) բախվել է Mercedes E-320 մակնիշի 34 SQ 099 պետհամարանիշով ավտոմեքենային, այնուհետև կողաշրջվել:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia