Search

Երևանաբնակ շուրջ 1250 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին



Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ` ս.թ. հոկտեմբերի 22-ին սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների այցելությունները կազմակերպելու համար: Այս անգամ իրենց որդիներին տեսակցելու կմեկնեն շուրջ 1250 զինծառայողների ծնողներ:

«ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացվող և արդեն բարի ավանդույթ դարձած այս ծրագրի շրջանակում այս անգամ ևս հնարավորություն ենք ընձեռում սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողներին այցելելու զորամասեր և տեղում ծանոթանալու իրենց զավակների ծառայության պայմաններին: Սա ևս մեկ կարևոր քայլ է` բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու ճանապարհին»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Զեկուցվել է նաև, որ այս անգամ ևս ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսներին կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, իսկ ավտոբուսներում ուղեկցողների թվում կլինեն նաև բժիշկներ:


Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png