Search

Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ



ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։

Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արթուր Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ»:

Արթուր Հովհաննիսյանը Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալն էր:

Արթուր Հովհաննիսյանը ծնվել է 1980թ. փետրվարի 10, ք. Երեւանում։

2011-2013թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետի պաշտոնը:

2010-2011թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի եվրաինտեգրման վարչության պետի պաշտոնը:

2008-2010թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության պետի պաշտոնը:

2006-2008թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի պետի պաշտոնում:

2003-2006թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության իրավական բարեփոխումների բաժնում՝ որպես առաջատար մասնագետ:

2002-2003թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային բարեփոխումների վարչությունում՝ որպես առաջատար իրավախորհրդատու:

2001-2002թթ. աշխատել է «Երեւանի էլեկտրացանց» ՓԲԸ-ում՝ որպես առաջատար իրավախորհրդատու:

2000-2001թթ. աշխատել է «Երեւանի էլեկտրացանց» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու:

1999-2000 աշխատել է «Արթաղ» ՍՊԸ-ում՝ որպես իրավախորհրդատու:

Կրթություն

2013 թվականի հունվար-հունիս ամիսներին մասնակցել է հանրային քաղաքականության եւ հանրային կառավարման վերաբերյալ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում կազմակերպված դասընթացներին:

2001-2003թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ ստանալով միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան:

1997-2001թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

1987-1997թթ. սովորել է Երեւանի թիվ 120 միջնակարգ դպրոցում:

Այլ տեղեկություններ

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ունի քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

2013թ. նոյեմբերի 4-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia