Վթարի է ենթարկվել Երեան-Մոսկվա ավտոբուսը
Oct 14, 2016
1 min read

Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենս-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:
ANEWS.am-ին ԱԻՆ-ից հայտնում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 27 ուղևոր, որոնցից 5՝ մահացել: Տուժածներից 22, որոնց թվում 4 երեխա, անմիջապես հոսպիտալացվել են Վլադիկավկազ քաղաքի տարբեր հիվանդանոցներ:
Ըստ տեղեկատվության ավտոբուսում եղել է 52 ուղևոր:




Comments