top of page

Հայտնի են ՌԴ-ում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածներից երկուսի անունները

Oct 14, 2016
1 min read


Հոկտեմբերի 14-ին ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին ավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով զոհվել է 5 մարդ: ՀՀ ԱԻ նախարարությունը ճշտել է նրանցից երկուսի անունը` 1970թ. ծնված Արևիկ Հունանյան և 1954 թ. ծնված Յուրա Պողոսյան:

ANEWS.am-ը և ՀՀ ԱԻ նախարարությունն իր խորին ցավակցությունն են հայտնում զոհվածների հարազատներին:

Միաժամանակ` տեղեկացնում ենք, որ վթարված ավտոբուսի 15 ուղևոր ժամանակավորապես տեղափոխվել են Բեսլան քաղաքի մշակույթի կենտրոն:

Ժամը 10.05-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիային Օսեթիայի ՃԿԿ ՕՀ օգնականը տեղեկացրեց, որ Վլադիկավկազ քաղաքի Հանրապետական կլինիկական հիվանդանոց տեղափոխված 19-ը տուժածից 16-ը դուրս են գրվել և տեղափոխվել Բեսլան քաղաքի մշակույթի տան ժամանակավոր կացարան, իսկ 3-ը մնացել են հիվանդանոցում։

Ստորև ներկայացնում ենք նրանց նախնական ցուցակը:



 
 
 

Comments


bottom of page