top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՀԱՊԿ-ի անդամ երկրները ղարաբաղյան հակամարտության հարցով առանձին հայտարարագիր կընդունեն



Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները Երևանում Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նիստում հայտարարագիր կընդունեն միջազգային անվտանգության վրա հակահրթիռային պաշտպանության համակարգերի միակողմանի տեղակայման ազդեցության, ինչպես նաև առանձին հայտարարագիր կընդունվի ղարաբաղյան հակամարտության հարցով: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Կընդունվի առանձին հայտարարագիր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով, հայտարարագիր հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգի տեղակայման շուրջ միակողմանի գործողությունների` միջազգային անվտանգության և կայունության վրա ազդեցության հարցով», - լրագրողներին ասել է Ուշակովը ճեպազրույցի ժամանակ:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page