top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Բորդյուժա. Հարկավոր է մեծացնել ՀԱՊԿ-ի ռազմական ներուժը



Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում տարվող բոլոր աշխատանքներն ուղղված են ապահովելու ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգությունը: Երևանում բացված սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսի ժամանակ բացման խոսքում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Հիմնական ջանքերն ուղղված են անվտանգությունը քաղաքական միջոցներով ապահովելուն՝ օգտագործելով քաղաքական ողջ ներուժը, որը գոյություն ունի մեր երկրներում: Սակայն, իրադարձությունների զարգացման տրամաբանությունը խոսում է նրա մասին, որ կազմակերպության ուժային պոտենցիալը պետք է ամրապնդվի»,- նշեց Նիկոլայ Բորդյուժան: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցությունը, ՀԱՊԿ-ի անդամ պետություններում բազաների ստեղծումն արվում է, որպեսզի ապահովվի մեր պետությունների սուվերենությունն ու ամբողջականությունը»:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page