top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԱՄՆ-ը Եմենում հրթիռային հարվածներ է հասցրել



ԱՄՆ-ը Եմենում հրթիռային հարվածներ է հասցրել ռադիոտեղորոշիչ երեք կայանի ուղղությամբ, որոնք հուսի ապստամբների վերահսկողության տակ են գտնվում: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Օրերս Կարմիր ծովում ամերիկյան «Մեյսոն» հածանավի ուղղությամբ հուսիների կողմից առնվազն երեք հրթիռ էր արձակվել: Անհաջող ռմբակոշությանը հետևել է ԱՄՆ պատասխանը:

«Այս սահմնափակ հարվածները հասցվել են որպես ինքնապաշտպանական միջոց՝ ի պաշտպանություն մեր անձնակազմի, մեր նավերի, ինչպես նաեւ նավարկության ազատության այս կարեւոր ծովային շրջանում»,- հայտարարել է ԱՄՆ Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Քուքը:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page