top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Նազարբաևը չեղարկել է նախատեսվող այցը Հայաստան



Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չեղարկել է նախատեսվող այցը Հայաստան, քանի որ հիվանդացել է: Նման հայտարարություն է տարածել Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը՝ տեղիք տալով այն վարկածին, որ հիվանդությունն իրականում դիվանագիտական է: Այս մասին գրում է Reuters-ը: Նախագահի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայի խոսքով՝ պետության ղեկավարի վիճակն անհանգստության տեղիք չի տալիս: «Նա մրսածության հետ կապված պլանային բուժում է անցնում, ընդհանուր առմամբ նրա առողջական վիճակը որեւէ անհանգստության տեղիք չի տալիս»,- մամուլի քարտուղարի խոսքերն է վկայակոչում Informburo.kz-ն:

Երեւանում նրան կփոխարինի վարչապետ Բակըտժան Սաղինթաեւը:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page