top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հնարավոր է՝ Հովիկ Աբրահամյանը առաջիկա համագումարից հետո ՀՀԿ ԳՄ-ում տեղ չունենա.«Հրապարակ»



«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Հովիկ Աբրահամյանը դարձել է տրանզիտ շրջագայող. Դուբայից հետո մեկ շաբաթ առաջ ընտանյոք, որդի Արգամի հետ մեկնել է Դյուսելդորֆ՝ հանգստացնելու նյարդերը։ Արգամը մեկ օր հետո վերադարձել է, իսկ Արգամիչը երեկ է վերադարձել՝ մոր մահվան մեկ տարվա արարողության առիթով։

Հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Արգամիչը պաշտոնաթողությունից հետո դեռ չի հանդիպել Սերժ Սարգսյանին ու չգիտի, թե ի վերջո ինչով է ինքն զբաղվելու, քանզի նրան հասկացրել են, որ նախընտրական շտաբի պետ չի դառնա։

ՀՀԿ կուլիսներում տեսակետ կա, որ Նոյեմբերյան համագումարում սպասվող փոփոխությունները հնարավոր է եւ Արգամիչին ու իր սերնդակիցներին էլ չշրջանցեն, ասել է թե՝ վերջինս ՀՀԿ ԳՄ-ում տեղ չունենա։ Բոլոր դեպքերում, Աբրահամյանն աշխատանքային ռեժիմից չի ընկնում, օրվա մեջ մի քանի ժամով մտնում է ՀՀԿ, հանդիպումներ ունենում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page