Search

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ



Հոկտեմբերի 12-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, ով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 14-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների Հավաքական անվտանգության խորհրդի և ՀԱՊԿ կանոնադրային մարմինների նիստերին մասնակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա նիստերի օրակարգային հարցերը, հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակահատվածում ստանձնած գերակա առաջնահերթ խնդիրներին: Կողմերը փոխադարձ գոհունակություն են արտահայտել կատարված աշխատանքների վերաբերյալ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաքելության ավարտի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Նիկոլայ Բորդյուժային հավաքական անվտանգության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia