top of page

Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին

Oct 10, 2016
1 min read


Հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և ռազմական կցորդ, գնդապետ Պաատա Դեվդարիանիին` Հայաստանի Հանրապետությունում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ռազմական կցորդին երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հայ-վրացական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու միջազգային իրադարձություններին առնչվող հարցեր:


 
 
 

Comments


bottom of page